Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Մարսողական համակարգ

Տնային միջոցներ փորկապության բուժման համար. med.news.am

Տնային միջոցներ փորկապության բուժման համար. med.news.am

Բարեբախտաբար, կան զարմանալի մթերքներ, որոնք օգնում են փորկապության դեպքում, հաղորդում է  Medical Daily-ն։

 

«Փորկապությունը կարող է վկայել օրգանիզմում առկա ճարպերի վատ մարսումը, աղիքների միկրոֆլորայի խանգարումները, ինչպես նաեւ լյարդում թունավոր նյութերի առկայությունը»,-ասել է սննդակարգի մասնագետ Ջենիֆեր Սքրայբները Պորթլենդից (Օրեգոն նահանգ)։ Երկարաժամկետ փորկապությունը կարող է վտանգավոր լինել օրգանիզմի համար, քանի որ օրգանիզմում կուտակվում են թունավոր նյութեր՝ ցավեր առաջացնելով որովայնի եւ անգամ մեջքի շրջանում։ Որպեսզի կղանքը չոր եւ դժվարանցանելի չդառնա, փորձեք հետեւյալ մի քանի մթերքները։

 

  1. խաշած լոբի
    Ինչպես հայտնի է, այս առողջարար մթերքն առաջացնում է մեթեորիզմ, բայց լոբու մեջ առկա բջջանյութը կարող է իսկապես մեղմել փորկապությունը։ Ձեր սննդակարգում սեւ լոբու, սպիտակ լոբու եւ սոյայի օգտագործումը կարող է նվազեցնել փքվածությունը, եթե լոբին ճիշտ է պատրաստված։

  2. Սուրճ
    Սուրճի օգտագործումը կարող է ո՛չ միայն օգնել, այլեւ այն կղանքը դարձնում է ավելի թեթեւ եւ հեշտ անցանելի։ Առանց կոֆեինի սուրճը նույնպես օգտակար է աղիքների համար, բայց ոչ այնքան արդյունավետ, ինչպես կոֆեինով սուրճը։

  3. Մուգ շոկոլադ
    Մուգ շոկոլադի առողջարար հատկություններն անսահման են, բայց շոկոլադի սիրահարները միգուցե չգիտեն, որ այն նաեւ մեղմում է փորկապությունը։ Շոկոլադը հարուստ է մագնեզիումով, որն օգնում է թուլացնել մարսողական համակարգի, ինչպես նաև ամբողջ մարմնի մկանները։ Ավելի լավ կլինի նախընտրել 72% կակաո պարունակող  օրգանիկ մուգ շոկոլադ, քանի որ կաթնային շոկոլադն այդպես արդյունավետ չի գործում, ինչպես իր մուգ «գործընկերը»։ 

  4. Ադիբուդի
    Ադիբուդին հիանալի միջոց է Ձեր սննդակարգը բջջանյութով հարստացնելու համար։ Փորձեք աղ եւ ձեթ չավելացնել՝ դրա օգտակար հատկանիշները պահպանելու համար։

  5. Բողկ
    Բողկը հեռացնում է լյարդում առկա տոքսինները, ավելորդ լեղին, եւ,աղիքները  մաքրելով, նպաստում է աղիների պերիստալտիկային։

  6. Յոգուրտ
    Յոգուրտը պրոբոիտիկներով հարուստ հիանալի միջոց է առողջ մարսողության համար։ Խուսափեք շատ շաքար պարունակող յոգուրտներից եւ նախընտրեք օգտագործել օրգանիկ յոգուրտներ, որոնք պրոբոիտիկների աղբյուր են։

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. medweb.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ